Տիրուհի Հակոբյանի ոչ ավանդական հարսանիքի անակնկալները, հատուկ իր համար ստեղծված հարսի զգեստն ու մեղրամիսը Դուբայում
InterviewTert.am Life-ն իր ընթերցողներին արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Տիրուհի Հակոբյանն ու ընտրյալը` Հայկ Առաքելյանը, ամուսնացել են: Տիրուհին Tert.am Life–ին է տրամադրել հարսանեկան լուսանկարներն ու պատմել է մանրամասները:
Զույգի հարսանիքը ծրագրված է եղել հունիսին, սակայն համաճարակի պատճառով ստիպված են եղել հետաձգել: «Կազմակերպչական աշխատանքներով զբաղվել ենք երկուսով: Դիզայնով հատուկ ընկերություն է զբաղվել, իրականացրել էին իմ բոլոր մտքերը, նույնիսկ մանրուքներն իմ սրտով էին: Այդ նախապատրաստական իրարանցումը շատ հանգիստ անցավ, չեմ լարվել: Հարսանեկան տորթը նույնպես թեթև և շատ արագ ենք ընտրել: Ես տեսել էի այդ ձևը, ցույց տվել Հայկին, նրան շատ էր դուր եկել»,-պատմեց Տիրուհին:
Նա հարսանեկան երկու զգեստ է ունեցել. «Առաջին զգեստս հատուկ ինձ համար էր կարվել, դիզայնը վաղուց էի որոշել, քանի որ հարսանիքը պետք է հունիսին տեղի ունենար: Զգեստը վաղուց պատրաստ էր, փոքրիկ շտրիխներ էին անավարտ մնացել: Երկրորդ զգեստս թեթև զգեստ էր: Փոքրուց երազում էի հարսանիքիս երկու զգեստ կրել, առաջինն ավելի շքեղ, երկրորդը՝ թեթև: Երազանքս իրականացրի»:
Տիրուհու խոսքով` հարսանիքը հայկական ավանդական չի եղել: Քավորի պարտականությունները ստանձնել է Հայկի ընկերը, իսկ ազաբն ու հարսնաքույրը եղել են երգիչ Տյոմն ու նրա հարսնացուն` Էմմա Հովհաննիսյանը: «Քաղաքից դուրս հյուրանոց էինք վարձել` որպես հարսի և փեսայի տուն: Հենց այդտեղից երկուսով դուրս եկանք` խուսափելով հարսի և փեսայի տուն գնալու ավանդական արարողությունից: Պսակադրվեցինք Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանք եկեղեցում, հետո գրանցեցինք ամուսնությունը զագսում ու գնացինք ռեստորան: Վերջում ծաղկեփունջը նույնպես չնետեցի ավանդական ձևով: Բացեցի փունջն ու այնպես նետեցի, որ բոլոր աղջիկներն էլ կարողանան բռնել»,-պատմեց նա:
Տիրուհին նշեց, որ ամեն ինչ անցել է այնպես, ինչպես պատկերացրել էր. «Սկզբում ես չէի լարվում, շատ հանգիստ էի: Այն պահին, երբ քավորկինը քողը պտտում էր շուրջս և քույրս երգում էր ինձ համար, աչքերս լցվեցին ու, անկախ ինձնից, հուզվեցի: Ամբողջ օրը չէի հասականում, թե ինչ է կատարվում, այդ ամենն ինձ հե՞տ է կատարվում, թե` ոչ»:
Դերասանուհին նաև նշեց, որ խնջույքն անանկնկալներով լի է եղել: «Ռեստորանում Հայկն անակնկալ էր պատրաստել ինձ համար: Սրահ մտնելուց առաջ հանդիսավարն ինձ հարցրեց, թե որն է իմ ամենասիրելի երգը, որ կցանկանայի լսել հենց այդ պահին, պատասխանեցի` «Նեմրա» խմբի «Նարե» երգը: Մտա սրահ և տեսա, որ իմ սիրելի խումբը ներսում է, երգում է իմ սիրելի երգը: Մյուս անակնկալը մատուցեցին քույրս` Արմինեն, երգիչ Տյոմն ու նրա նշանածը` Էմման: Ինձ համար երգերի շարք էին պատրաստել, վերջում ես էլ բարձրացա բեմ ու երգեցի: Հաջորդ անակնկալն էլ պատրաստել էր երգիչ Գոռ Սուջյանը` գեղեցիկ երգի տեսքով»,-ընդգծեց նա:
Հարսանեկան ճամփորդության համար զույգը նախ ընտրել է Կիպրոսը, հետո, համաճարակային իրավիճակից դրդված, ստիպված է եղել փոխել ուղղությունը. «Մեկ շաբաթով Դուբայ մեկնեցինք ու հրաշալի հանգիստ ունեցանք»:
Նշենք, որ Տիրուհին ու Հայկը, շատ վաղուց են ընկերություն արել՞ «Ես ու Հայկը միմյանց փոքրուց ճանաչում ենք, քանի որ նա մեր բակից է, բայց շփում չենք ունեցել: Հայկը քրոջս հասակակիցն է ու միասին շատ են խաղացել: Մի օր քույրս ծանոթացրեց նրա հետ ու այդ օրից հետո արդեն բարևում էինք միմյանց: Այդպես, բարևը դարձավ էլ ավելի, ու 3 տարի առաջ սկսեցինք ընկերություն անել,-ասաց նա և կեսկատակ նշեց, որ Հայկի մեջ իրեն առաջինը բլուզի գույնն է գրավել,-Իսկ եթե ավելի լուրջ, Հայկը բնավորությամբ և արտաքինով տարբերվող է: Չեմ կարող ասել, թե ինչպես հասկացա, որ հենց նա է այն միակը, երևի սերը հասկացրեց»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ