Դանիայի ափերի մոտ ռուսական ֆրեգատ ու բեռնանավ են բախվել
International newsԴանիայի և Շվեդիայի միջև գտնվող Էրեսուն նեղուցում բախվել են ռուսական փոքր «Կազանեց» ֆրեգատն ու Ice Rose բեռնատար նավը: Այս մասին տեղեկացնում է Դանիայի զինված ուժերի թվիթերյան էջը:
Զինվորականները տեղեկացրել են, որ դեպքի վայր են ժամանել դանիական պարեկային P523 նավը, շվեդական քարշականավ և փրկարարներով ուղղաթիռ:
Տեղեկացվում է, որ Ice Rose-ն ընթանում էր Սանկտ Պետերբուրգ–Գյոթեբորգ երթուղիով: Ենթադրվում էր, որ նավը Գյոթեբորգ պետք է հասներ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:00-ին (Երևանի ժամանակով):
Այնուամենայնիվ, ժամը 11:59-ին (Երևանի ժամանակով) այն փոխել է ընթացքը և սկսել է շարժվել շրջանագծով, այնուհետև` հակառակ ուղղությամբ: Բախման պահին Ice Rose-ի արագությունը նվազել է 12 անգամ ՝ 3,7 հանգույցից (6,7 կմ / ժ) մինչև 0,3 հանգույց (0,5 կմ / ժամ):
Բալթյան նավատորմում պարզաբանել են, որ բախումը տեղի է ունեցել վատ տեսանելիության պայմաններում: Ռուսական ֆրեգատի անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: