BMW-ն գաղտնազերծել է նոր M3 և M4 մոդելները (լուսանկարներ)
CultureԳերմանական BMW մեքենաշինական ընկերությունը վերջապես գաղտնազերծել է M3 և M4 նորույթները, որոնք ըստ Luxury Launches կայքի՝ առանձնանում են դիզայներական նոր լուծումներով և շատ տպավորիչ են:
Երկու նորույթներն ի տարբերություն նախորդ մոդելների ավելի մեծ են, ինչպես նաև աչքի են ընկնում կատարելագործված, ավելի հարմարավետ ներքին սրահներով:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա մեքենաները կառաջարկվեն երկու տարբեր մոդելներով՝ ստանդարտ և Competition: Ստանդարտ M3-ն ու M4-ը համալրված են 3 լ աշխատանքային ծավալով, 473 ձիաուժ հզորությամբ S58 երկտուրբո շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 4.1 վայրկյանում: Մինչդեռ Competition մոդելի դեպքում շարժիչի ձիաուժը 503 է, այն 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.8 վայրկյանում: Առավելագույն արագությունը 249 կմ/ժ է:
M3-ի գինը սկսվում է 69 900, իսկ M4-ինը՝ 71 800 դոլարից: Դրանց վաճառքը կսկսվի 2021թ. մարտից: