Մյուլեր. Մարտինեսը մեր Միստեր Սուպերգավաթն է
Sport«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում «Սևիլյայի» դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակը: Որոշիչ գոլը 104-րդ րոպեին խփեց մյունխենցիների պաշտպան Խավի Մարտինեսը:
«Հիացած ենք, սա անհավանական է: «Սևիլյայի» դեմ խաղի 120-րդ րոպեից հետո շատ էինք հոգնել: Դժվար մրցակից էր:
Բայց մենք պայքարեցինք ու ցույց տվեցինք, որ մեր թիմը հաղթողի մենթալիտետ ունի, նույնիսկ եթե լավագույն մարզավիճակում չենք: Շնորհավորում եմ թիմին ու Խավի Մարտինեսին: Նա մեր Միստեր Սուպերգավաթն է»,- Մյուլերի խոսքերն է փոխանցում uefa.com-ը: