Թուրքիայում նախկին հայտնի ֆուտբոլիստի կինը 1 միլիոն դոլար է առաջարկել մարդասպանին` ամուսնու սպանության համար
SportԹուրքիայում նախկին հայտնի ֆուտբոլիստի կինն ավելի քան 1 միլիոն դոլար է առաջարկել մարդասպանին` իր ամուսնու սպանության համար
Ըստ Hurriet-ի` Յագմուր Աշիքը որոշել էր սպանել իր ամուսնուն` հայտնի նախկին ֆուտբոլիստ Էմրե Աշիքին, ով հանդես էր գալիս Ստամբուլի «Գալաթասարայ», «Ֆեներբախչե» եւ «Բեշիքթաշ» ակումբներում:
Սկզբում նա ուզում էր, որպեսզի իր սիրեկան Էրդի Սունգուրը վերացնի ամուսնուն, սակայն վերջինս հրաժարվել էր: Ըստ նրա ցուցմունքների` Յաղմուրը ցանկանում էր ժառանգել ամուսնու կարողությունը: Սիրեկանը մարդասպան էր գտել, ով բանտում երեք տարի էր անցկացրել մարդու սպանության համար: Յաղմուրը նրան 10 միլիոն թուրքական լիրա էր (1.3 միլիոն դոլար) առաջարկել սպանության համար, ատրճանակ էր տվել եւ նույնիսկ «անվտանգ տեղ» էր գտել` սպանությունից հետո նախկին ֆուտբոլիստին թաղելու համար:
Սակայն վերջին պահին մարդասպանը հրաժարվել էր պլանից եւ ամեն ինչ պատմել էր ամուսնուն:
Յաղմուրը եւ նրա սիրեկանը մեղադրվում են սպանության փորձ կատարելու մեջ:
Էմրեն եւ Յաղմուրը ամուսնացել էին Ֆրանսիայում 2012 թվականին:Զույգը դեռ չի բաժանվել, նրանք երեք երեխա ունեն: