Իսպանիայում ռեժիսորին դիմակ չկրելու պատճառով վռնդել են սեփական ֆիլմի պրեմիերայից
CultureՖրանսիացի ռեժիսոր Էժեն Գրինին դիմակ չկրելու համար վռնդել են սեփական ֆիլմի (Atarrabi et Mikelats) պրեմիերայից։ Միջադեպը տեղի է ունեցել Սան Սեբաստիանի կինոփառատոնի ժամանակ: Փառատոնի մամուլի ծառայության 3w[ancmamb՝ Գրինը զրկվել է հավատարմագրումից։
Միջոցառման մեկնարկից առաջ փառատոնի կազմակերպիչները սահմանել են մի քանի կանոն, որոնց համաձայն՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մասնակիցները և հյուրերը պետք է լինեն պաշտպանական դիմակներով: Ինչպես ասված է մամուլի հաղորդագրությունում, Էժեն Գրինը 5 անգամ անտեսել է կազմակերպիչների՝ դիմակ կրելու խնդրանքը և «սպառնալիքի տակ է դրել այլ մարդկանց առողջությունը»։
Նշվում է, որ փառատոնի կազմակերպիչները ոստիկանություն են հրավիրել․ իրավապահները կինոթատրոնից դուրս են բերել ռեժիսորին։ Սանիտարական նորմերը խախտելու համար Գրինին նաև տուգանք է սպառնում։
Նշենք, որ Սան Սեբաստիանի 68-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է սեպտեմբերի 18-26-ը: