Այցելուն հայտնվում է հենց նկարի «ներսում»
CultureԵվրոպական ժառանգության օրերի շրջանակում այսօր ժամը 13:00-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կկայանա «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» ծրագրի շնորհանդեսը։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ծրագիրը նախատեսում է Բ. Գրիգորևի «Կենդանաբանական այգի» նկարի ներկայացումը VR տեխնոլոգիայի միջոցով։ Դիտողները վիրտուալ իրականության ակնոցի միջոցով կհայտնվեն ստեղծագործության «ներսում» (նկարի հիման վրա նախապես ստեղծված 3D միջավայրում), «կզբոսնեն» այնտեղ, «կհանդիպեն» նկարի հերոսներին և կծանոթանան ստեղծագործության պատմությանը։
ՀՀ թանգարանների պատմության մեջ սա առաջին փորձն է, որտեղ այցելուն հայտնվում է հենց նկարի «ներսում»։