Չկպնես ինձ, ասում եմ՝ դագաղը բերել ենք, որ էս անմեղսունակ վարչապետը տեսնի (տեսանյութ)
TVԿառավարարության շենքի մոտ «Այլընտրանք» ՀԿ-ի անդամները արտասովոր ակցիա են իրականացրել, տեղադրել են դագաղ, տնական օղու մեծ շիշ, պինցետ և պաստառ «Նիկոլ, մարդասպան» գրությամբ: Ակցիայի նախաձեռնության հեղինակները այսպիսով ցանկանում են ցույց տալ իշխանության ապիկարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում, իսկ պինցետն ու օղու շշի առկայությամբ խորհրդանշում վարչապետի հայտարարությունը, թե կորոնավիրուսն ում շունն է, պինցետով կքաշենք, տնական ողիով կսպանենք:
Ըստ ամենայնի՝ ակցիան դուր չի եկել իշխանություններին եւ հրահանգել են բեման ենթարկել մասնակիցներին: Ոստիկանության եւ վերջինների միջեւ քաշքշուկի արդյունքում բերման է ենթարկվել «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը: