Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել
International newsԼիբանանի վարչապետ Մուսթաֆա Ադիբը հրաժարական է տվել՝ կառավարության ձևավորման ջանքերի տապալումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Russia Today-ը:
Մուսթաֆա Ադիբն իր հրաժարականի մասին հայտնել է նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո՝ ասելով, որ չի կարողացել իրականացնել կառավարություն ձևավորելու՝ իր առջև դրված առաջադրանքը: Նա ավելի քան մեկ ամիս պայքարում էր անկուսակցական կաբինետ ստեղծելու համար:
Անցյալ շաբաթ Լիբանանին նախագահ Աունը նախազգուշացրել էր, որ չկա քաղաքական փակուղի, որը խոչընդոտել է նոր կառավարության ստեղծմանը՝ կանխատեսելով, որ Լիբանանը «դժոխք կդառնա», եթե կարգավորում չհաջողվի:
Ենթադրվում էր, որ կառավարության պաշտոնները պետք է լրացվեին մինչ սեպտեմբերի կեսը: