Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանը միացել է ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Կարևորելով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնումը՝ քաղաքապետը նշել է, որ միջազգային կառույցներից բացի, վեջին տարիներին Երևանի քաղաքապետարանը լուրջ քայլեր է ձեռնարկում նաև եվրոպական պետությունների մայրաքաղաքների ու քաղաքների հետ երկկողմ համագործակցության շարունակական խորացման և ամրապնդման ուղղությամբ: «Մենք այսօր համագործակցում ենք աշխարհի ավելի քան 40 քաղաքների հետ և անդամակցում միջազգային ու տարածաշրջանային 8 կազմակերպությունների` ստեղծելով պայմանագրային ծավալուն դաշտ և իրականացնելով համատեղ ծրագրեր։ Մենք մեծապես կարևորում ենք տարբեր ուղղություններով և ոլորտներում համագործակցության խորացումը նաև Եվրոպական միության հետ և պետք է նշեմ, պարոն դեսպան, որ Ձեր անմիջական աջակցությամբ մեր համատեղ ծրագրերն իսկապես արդյունավետ ու հաջողված են դառնում»,- ընդգծել է քաղաքապետը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր հերթին նկատել է, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է և նշել, որ միությունը ևս պատրաստակամ է քաղաքապետարանի հետ փոխգործակցության ընդլայնման հարցում: «Ձեր պատրաստակամության ու քաղաքապետարանի նման վստահելի գործընկեր ունենալու հարցում մենք բազմիցս ենք համոզվել, ինչի արդյունքներն արտացոլված են մեր համատեղ ծրագրերում, որոնք իսկապես հաջողությամբ են կյանքի կոչվել: Վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ մենք առաջիկայում կընդլայնենք մեր համագործակցության շրջանակներն ու փոխգործակցության նոր ոլորտներ կընդգրկենք»,- նշել է Տրայան Հրիսթեան: Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Տրայան Հրիսթեային է փոխանցել Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը Երևան քաղաքի միանալու ստորագրված ձևաթուղթը: «Երևանի էկոլոգիական խնդիրների կարգավորումը ևս որպես առաջնահերթություն է դիտարկվում մեր կողմից, և այս դաշնագրին միանալով, վստահ եմ, որ մենք լուրջ հաջողություններ կունենանք նաև այդ հարցում: Բացի այդ, նաև համոզված եմ, որ Երևանը դաշնագրին մասնակից քաղաքների հետ միասին իր ուրույն դերակատարումը կունենա բնապահպանական միջազգային խնդիրների հաղթահարման և լուծման գործում»,- ընդգծել է քաղաքապետը ։ Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը ևս համոզմունք է հայտնել, որ Երևանը իրոք կարող է լուրջ դեր ունենալ Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագրի» շրջանակում: «Շնորհավորում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, նախաձեռնությանը միանալու համար: Սա իսկապես կարևոր քայլ էր Երևանի համար: Դուք, ըստ էության, միացաք Ձեր շուրջ 5000 կոլեգաներին, որոնք ներկայացնում են ոչ միայն Եվրոպական միությունը, այլև միության հարևան երկրները և ունեն համանման խնդիրներ: Եվ հաշվի առնելով տարբեր ուղղություններով մեր համագործակցության արդյունավետությունը՝ վստահ եմ, որ այս դեպքում ևս Երևանն առաջատար դեր կունենա համաձայնագրի կետերի կյանքի կոչման հարցում»,- ընդգծել է Տրայան Հրիսթեան:
Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor