Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստները` այս պահին. «Ռազմինֆո»
International newsՍոցկայքերում ադրբեջանցի օգտատերերը ամբողջ գիշերվա ընթացքում տարածում էին օրվա ընթացքում սպանված զինծառայողների մասին տվյալները։ Այս մասին գրում է «Ռազմինֆոն»:
«Այսպիսով, այս պահին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 27 կորուստ, մեկ կորստի՝ փոխգնդապետի մասին հայտնել էինք երեկ՝ ցերեկը։ Ընդհանուր ադրբեջանական բանակի հայտնի դարձած կորուստներն են․
փոխգնդապետ Շիրվանով Մեհման Միրազիզ օղլու (Mehman Mirəziz oğlu Şirvanov)։ Լենքորանի բնակիչ, 40 տարեկան;
սպա Քազիմով Էմին Ֆարման օղլու (Kazımov Emin Fərman oğlu)։ Ծնված՝ 1987թ․;
ավագ լեյտենանտ Հուսեյնով Զաուր (Zaur Hüseynov)։ Մասալլը շրջանի Հիշքադարա գյուղի բնակիչ;
ավագ լեյտենանտ Թաբրիզ Ռասուլզադե (Təbriz Rəsulzadə)
ավագ լեյտենանտ Հաջիև Իսմեթ Շյոլաթ օղլու (Hacıyev İsmət Şölət oğlu)։ Ղուբայի բնակիչ;
ենթասպա Բաբաև Մուրադ (Babayev Murad)։ Ջալիլաբադի շրջանի բնակիչ;
պայմանագրային Շահլար Վալիև (Şahlar Vəliyev);
պայմանագրային, շարքային Դեմիրով Հասան Թուրան օղլու (Həsən Turan oğlu Dəmirov) ;
շարքային Հասանով Հուսեյն Վահիմ օղլու (Hüseyn Vahim oğlu Həsənov)։ Ուջարի շրջանի Չիյնի գյուղի բնակիչ, 19 տարեկան;
շարքային Աքբարով Գալիբ Աբդյուլ օղլու (Əkbərov Qalib Əbdül oğlu)։ Լենքորանի Քարգալան գյուղի բնակիչ, 18 տարեկան;
շարքային Աթաև Նիջաթ Հաբիլ օղլու (Atayev Nicat Habil oğlu)
շարքային Սաֆարալիև Ռեշադ Ֆարման օղլու (Səfərəliyev Rəşad Fərman oğlu)։ Խաչմազի շրջանի բնակիչ, 2001թ․ ծնված;
շարքային Խուդաև Յաշար Ալի օղլու (Xudayev Yaşar Əli oğlu);
Ահմեդով Զամիգ Չինգիզ օղլու (Zamiq Çingiz oğlu Əhmədov)
Մամմադով Էլմիր Արզու օղլու (Məmmədov Elmir Arzu oğlu); Սալյանի շրջանի բնակիչ, 21 տարեկան;
Գանթաև (կամ Գորադաև) Օմեր Շամիլ օղլու (Qantayev Ömər Şamil oğlu); Բայլականի բնակիչ;
Բաբաև Ալլահվերդի (Allahverdi Babayev)։ Մինգեչաուրի բնակիչ, 1989թ․ ծնված;
Ահմադով Էլմադդին Ուղուր օղլու (Əhmədov Elməddin Uğur oğlu);
Նաղիև Ֆարիդ (Nağıyev Fərid)։ Ծնված 1995թ․։ Դատելով համացանցում տարածված Նաղիևի լուսանկարից*, կարելի է ենթադրել, որ նա կամ հատուկջոկատային է եղել կամ հետախուզության զինծառայող;
Գարդաշ Ալխաս Միրխաս օղլու (Qardaş Alxas Mirxas oğlu)։ Ջալիլաբադի շրջանի Հազաբադ գյուղի բնակիչ։
*սետպեմբերի 27-ին սպանված ադրբեջանցի զինծառայող Ֆարիդ Նաղիևը
Բացի այս կորուստները, ՀՀ ՊՆ տարածած տեսանյութում, որտեղ երևում են ադրբեջանական կողմի մարդկային և տեխնիկայի կորուստները, ադրբեջանցի զինծառայողների իրերի վրա երևում են նաև մի քանիսի անունները։ Օրինակ՝ կրտսեր սերժանտ Բաբազադե Մ․ Ջ․ (անունն անհայտ է), լեյտենանտ Զեյնալով Զ․, շարքային Օսմանով Ն․ Ա․։
Առավոտյան ԱՀ ՊԲ տարածած տեսանյութում երևում են սպանված ադրբեջանցի զինծառայողներից ևս մի քանիսի անունները: Մասնավորապես՝
կապիտան Ալաքբարլի Ա. Ա. (Ələkbərli Ə. Ə.), (անունն անհայտ է);
Էլգյուն Յադուլլա օղլու Յունուսով (Elgün Yadulla oğlu Yunusov): Բայլականի բնակիչ, ծնված՝ 1986 թ.;
Խալիլով Էլնուր Ռամիզ օղլու (Xəlilov Elnur Ramiz oğlu): Բայլականի բնակիչ, ծնված՝ 1990 թ.;
Հյուսեյնով Մահամմադ Գիյաս օղլու (Hüseynov Məhəmməd Qiyas oğlu): Գյանջայի բնակիչ, ծնված՝ 2001 թ.:
Հաշվի առնելով նաև այս կորուստներն, ընդհանուր առմամբ այս պահին հայտնի է ադրբեջանական կողմի 27 կորուստ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով անցել է լայնամասշտաբ հարձակման։ Այժմ Արցախյան սահմանի ամբողջ ուղղությամբ մարտեր են ընթանում։ Հայ-ադրբեջանական սահմանում ադրբեջանական կողմը սադրանքների է դիմել առայժմ միայն Վարդենիսի ուղղությամբ։ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, իրականացվում է ընդհանուր զորահավաք»,-նշում է լրատվամիջոցը: