Վրացի սահմանապահները թույլատրել են անցկացնել դեղորայքն ու սնունդը
International newsՐոպեներ առաջ վրացի սահմանապահները թույլ են տվել ջավախքցիների հավաքած հումանիտար օգնությունն անցկացնել վրաց-հայկական սահմանը և տեղափոխել Արցախ:
Սահմանին հավաքված երիտասարդներից Անդրանիկ Կարսլյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ արտգործնախարարության հետ բանակցություններից հետո սահմանապահները թույլատրել են անցկացնել միայն սննդով ու դեղորայքով բարձված բեռնատարները, իսկ անվադողերով բեռնված մեքենաները վերադարձել են:
Անդրանիկ Կարսլյանը տեղեկացրեց, որ առավոտյան նաև մարդկանց հավաքագրում է եղել, շուրջ 400 հոգի գրանցվել է Նինոծմինդայի շրջանից, Ախալքալաքի տվյալները դեռ չեն ամբողջացրել