Պուտինը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնըհեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Այս մասինհայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Հեռախոսազրույցը եղել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Երկու երկրներիղեկավարները մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտումիրավիճակի կտրուկ սրացումը, ինչպես նաև անհանգստություն հայտնել՝ շարունակականռազմական գործողությունների հետ կապված:
Պուտինը և Մակրոնը կրակի շուտափույթ և ամբողջական դադարեցման և լարվածությանթուլացման կոչ են արել կողմերին: Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանհարցի կարգավորման քաղաքական-դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի: Այսհամատեքստում դիտարկվում են հետագա գործողությունների կոնկրետ պարամետրեր՝առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: