Մեղրիում գործարկվել են տագնապ ազդարարող շչակներ. Չանհանգստանալ, առանց խուճապի տեղավորվել ապաստարաններում
SocietyՄեղրի համայնքի հարգելի բնակիչներ
Տեղեկացնում ենք, որ վաղը ժամը 10։00֊ից ողջ համայնքում գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ՝ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։ Կոչ ենք անում չանհանգստանալ և որևէ գործողության չդիմել։
Մյուս օրերին նման ազդարում լսելու դեպքում խնդրում ենք առանց խուճապի մատնվելու տեղավորվել ապաստարաններում։
Խնդրում ենք տարածել և իրազեկել նաև սոցցանցերից չօգտվող ձեր բարեկամ֊ծանոթներին։
