Մենք պատրաստ ենք բուժօգնություն ցուցաբերել նաև այն ադրբեջանցիներին, ովքեր խաբված հայտնվել են կրակի եզրին ու ստացել վիրավորում. Արմեն Մուրադյան
TVՄենք այս պահին ունե՞նք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեղորայք և այլն, վիրավորներին օգնելու համար:
Մամուլի ասուլիսի ժամանակ Արցախում գտնվող ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարեց, որ մեր երկու համակարգերի աշխատանքի, պրոֆեսիոնալ բժիշկների, այդ թվում՝ արտերկրից ժամանած աշխատանքի արդյունքում կարող ենք լայնածավալ, խորը պրոֆեսիոնալ բուժօգնություն ցուցաբերել ինչպես զինվորականներին, քաղաքացիական բնակուչությանը, այնպես էլ այն ադրբեջանցիներին, ովքեր խաբված հայտնվել են կրակի եզրին ու ստացել են վիրավորում։