Մեր հերոսները բազմաթիվ քաջություններ են արել. Արծրուն Հովհաննիսյանը կարևոր հայտարարություն է տարածել
SocietyՄեր զորքերը դրսևորում են բացառիկ հնարամտություն և խելահեղ քաջություն։ Պատերազմը հաղթելու ենք ու հետո հավերժ հիշենք բազում նոր լեգենդների անուններ։
21։00-ի դրությամբ՝ հակառակորդն այս ժամերի ընթացքում կորցրել է 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր ունի․ բոսլոր տեսակները միասին վերցրած /այդ թվում նաև անվավոր զրահապատ տեխնիկան/ մոտ 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ և 6 ԱԹՍ։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ցավոք, 2-3 օր է հակառակորդը խաղաղ բնակչությանը թիրախավորելու մարտավարությունն է որդեգրել։ Եվ թիրախավորում է մեծ տրամաչափի զենքերից։
Այսօր հեռահար հրթիռային միջոցներով 2 անգամ հարված հասցրեցին Հադրութ քաղաքին, 2 անգամ Ստեփանակերտ քաղաքին, որից տուժել են մեծ թվով խաղաղ բնակիչներ, շինություններ, ենթակառուցվածքներ»,- ասաց Ա․ Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը շարունակվում են հյուսիսային և հարավային ուղղություններով։ Մեր զինված ուժերը կատարում են հիմնականում պաշտպանողական, բայց որոշ տեղերում նաև այլ բնույթի գործողություններ։