Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել
TV«Զինուժ մեդիան» բացահայտում է ադրբեջանական քարոզչության հերթական ու լկտի կեղծիքը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից հրթիռակոծվել է Մինգեչաուրի ՋԷԿ-ը։ «Սմերչ» համակարգը, որի հրթիռն, իբր, արձակվել է Հայաստանից, չի կարող հաղթահարել Հայաստանից Միգեչաուր ընկած տարածքը։ Հրթիռային կայանքի հնարավորություններն ուղղակի թույլ չեն տալիս անել դա։
Երկորդ կեղծիքը նույնպես ակնհայտ է. Ադրբեջանի նախագահի օգնականի տեղադրած հայտնի լուսանկարներում ընդամենը «Սմերչի» հրթիռի՝ արդեն մարտական մասը պարպելուց հետո մնացած հատվածն է։ Մինչդեռ ադրբեջանական կողմը պնդում է, թե հրթիռն ուղղակի չի պայթել։ Հրապարակված լուսանկարում հրթիռն առանց մարտական հատվածի է, հետևաբար՝ այն չէր կարող չպայթել։ Իսկ եթե պայթել է, ապա ավերածության հետքեր պետք է լինեին, որոնք չկան։ Դե իսկ «չպայթած» հրթիռի համար խնամքով փորված անցքի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է։
Տեսանյութը՝ այստեղ