Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր է հայտնում
SocietyԱյդպիսի օր չկա, որ մեր զինված ուժերն ադրբեջանական որևէ օբյեկտ շարքից չհանեն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:
«Ուղղակի միշտ չէ, որ դա ենթակա է լուսաբանման կամ դրանք միշտ չէ, որ ռազմավարական նշանակություն ունեն: Պատերազմը շարունակվում է, այն սաստիկ է, լայնածավալ, լինում են ծանր մարտեր: Պատերազմում լինում են տարբեր բնույթի խուսավարումներ, հաջողություններ կամ անհաջողություններ: Եթե նպատակահարամար գտնենք լուսաբանել այս կամ այն իրադարձությունը, կանենք, եթե ոչ, եկեք վստահենք մեր զինվորականներին, ովքեր օր ու գիշեր հերոսություններ են ցուցադրում: Բոլորը չենք էլ հասցնում ներկայացնել»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը: