Պուտինն առաջին անգամ խոսեց այդ մասին
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծումը դեռ հեռու է, բայց անհրաժեշտ է շտապ դադարեցնել կրակը։ «Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս այս հակամարտությունը կդադարեցվի։ Բայց եթե այն վերջնական չլուծվի, ըստ երևույթին, այն դեռ հեռու է, ամեն դեպքում կոչ ենք անում դադարեցնել կրակը, և դա պետք է հնարավորինս շուտ անել», ասել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահի խոսքով, Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանին հարցեր չունի դաշնակցային պարտավորությունների կատարման մասով, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Պուտինը Ղարաբաղյան պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների մասին խոսում է առաջին անգամ: Ճիշտ է, դա անում է ՀԱՊԿ շրջանակը հիշատակելով, նշելով, որ ռազմական գործողություններն ընթանում են ոչ Հայաստանի տարածքում: