Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են, որ հյուսիսային եւ հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները:
«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ:
ՊԲ ստորաբաժանումները ճնշում են հակառակորդի ակտիվությունը»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում: