Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ «վերջին հնարավորությունն է» տալիս Երևանին բանակցային ձեւաչափին վերադառնալու և զորքերը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու համար: Նա նշել, որ այսօր մարտերն ընթանում են բոլոր ուղղություններում։
«Մեր զորքերն ամրապնդում են դիրքերը: Մենք պարտադրում ենք ագրեսորին խաղաղության: Մենք նրանց ցույց տվեցինք, և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցությունների սեղանին հաղթում ենք մենք։ Ես փոխեցի ստատուս-քվոն: Այնտեղ, ռազմադաշտում: Այլևս ստատուս-քվո գոյություն չունի», – հայտարարել է Ալիևը՝ ուղերձ հղելով Ադրբեջանի ժողովրդին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ գրավել են Հադրութը։ Սակայն, պաշտպանության բանակի նկարահանող խումբը Հադրութում է, իսկ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինքը նույնպես Հադրութում է․ «․․․չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»։