Գ.Ծառուկյանը պետք է ազատ արձակվի. Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքը մտահոգված է
TVԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի գործընկերների հետ քննարկել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիան: Դաշինքն իր մտահոգությունն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ՝ կոչ անելով Ադրբեջանին և Թուրքիային անհապաղ դադարեցնել կրակը: Նաիրա Զոհրաբյանի հետ հեռախոսազրույցում եվրոպացի գործընկերները նաև իրենց վրդովմունքն են հայտնել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը չփոխելու՝ վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ: