Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հրադադար՝ գերիներին և զոհերի մարմինները փոխանակելու համար
International newsՄոսկվայում մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական նպատակով՝ զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար հրադադար հայտարարելու շուրջ:
Փոխանակումը տեղի է ունենալու Կարմիր Խաչի միջնորդությամբ և նրա չափորոշիչներին համապատասխան:
Այս մասին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից հետո լրագրողներին տեղեկացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել՝ արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչին, նրա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությամբ:
Հրադադարի կոնկրետ պայմանները կհստակեցվեն լրացուցիչ:
Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ՝ հիմնվելով կարգավորման հիմնարար սկզբունքների վրա սկսում են սուբստանտիվ բանակցությունները՝ շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:
Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխ լինելը:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարության տեքստը տեղադրված է ՌԴ արտգործնախարարության կայքում: