Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Ռուզաննա Ոսկանյանին
Event of the dayՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուզաննա Ոսկանյանին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի
հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝
Ռուզաննա Ոսկանյանին 2020 թվականի հոկտեմբերի 12-ից ազատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: