Yesyes.am-ը գրում է.
Մարդու օրգանիզմը կախված է բնության ու եղանակային փոփոխություններից: Հետազոտողները պարզել են, որ ձմռան ցուրտ եղանակը նվազեցնում է հատկապես կանանց սեռական ցանկությունը: Կանայք այս սեզոնին ֆիզիկական ընդարմացման մեջ են ընկնում և ներփակվում: Ցուրտ եղանակին կանայք կարիք են զգում երկարացնելու քնի տևողությունը առնվազն երկու ժամով:
Պետք է հաշվի առնել նաև, որ ձմեռն ընտանիքի պլանավորման համար լավագույն սեզոնը չէ: Ցուրտ եղանակին բեղմնավորման հավանականությունը նվազում է: Որքան հյուսիս է ընկած մարդու բնակության վայրը, այնքան խոցելի է վերարտադրողական գործառույթը՝ պայմանավորված եղանակային փոփոխությամբ:
Սակայն ցուրտը եղանակը միայն կանանց վրա չէ, որ ազդում է: Տղամարդկանց մոտ ձմռանը ևս սեռական ցանկության անկում է նկատվում: Սա պայմանավորված է տղամարդկային տեստոստերոն հորմոնի արտադրության կրճատմամբ: Այս հորմոնի դեֆիցիտ նկատվում է նաև կենդանիների արուների մոտ, որի հետևանքով նրանք ինքնամփոփ ու ագրեսիվ են դառնում:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: