Ղարաբաղում անհրաժեշտ է խաղաղապահներ տեղակայել․ Սերգեյ Լավրով
International newsՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվին և Երևանի տեղեկացրել է, որ պաշտպանության նախարարությունների գծով անհրաժեշտ է հանդիպում հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների մշակման համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Լավրովի կարծիքով, Ղարաբաղում քաղաքական կարգավորումը հնարավոր է և պետք է ընթանա տեղում պայմանավորվածությունների իրագործմանը զուգահեռ։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով, Ղարաբաղում անհրաժեշտ է խաղաղապահների տեղակայել։ Նա նաև ասել է, որ Մոսկվայի կարծիքով, Ղարաբաղում պետք է ռուս դիտորդներ լինեն, բայց վերջին խոսքը հակամարտող կողմերինն է։