Հեղինակավոր լրատվամիջոցները՝ Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտման մասին
International newsՄիջազգային հեղինակավոր լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում են Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտման փաստը: հեղինակավոր BBC-ն մասնավորապես գրել է՝ Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է նոր զինադադարը խախտելու մեջ՝ պայմանավորվածությունն ուժի մեջ մտնելուց ընդամենը րոպեներ անց: Նշվում է, որ Ադրբեջանը դեռ պետք է պատասխանի մեղադրանքներին: AlJazeera-ն, հղում կատարելով ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանին, գրել է, որ Ադրբեջանը կրկին հրետանային և հրթիռային կրակ է վարել: Լրատվամիջոցը նկատել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ավելի ուշ է մեղադրել հայկական կողմին հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ: ՝France 24-ը ևս տեղեկացրել է՝ մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են, Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին զինադադարը խախտելու մեջ: Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին գրել են նաև ռուսական հեղինակավոր գրեթե բոլոր լրատվամիջոցները: