ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հոկտեմբերի 23-ին բանակցություններ է անցկացնելու
International newsԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցություններ է անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պոմպեոն նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի դիվանագիտական կարգավորումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի շահերից։