Ողջամիտ ելքեր ու օպտիմալ լուծումներ են անհրաժեշտ.«Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Գնալով ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն մասին, թե որքանով է նպատակահարմար գովազդների գրեթե զրոյացումը թվային դաշտում: «Փաստի» հետ զրույցում մի քանի գործարարներ և տնտեսագետներ այս օրերին նշում են, որ բիզնեսի համար չափազանց դժվար է աշխատել առանց գովազդի: Եվ եթե պատերազմի սկզբում հասկանալի էր առկա վիճակի, մարդկանց կլարված նյարդերի պարագայում գովազդային արշավների դադարեցումը, ապա, ըստ փորձագետների, նման վիճակը երկար շարունակելու հետևանքով կարող են բարդ հետևանքներ լինել բիզնեսի համար, ինչն ուղղակի անթույլատրելի է:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը կարծում է, որ ցանկացած բիզնեսի համար անգամ այսպիսի ֆորսմաժորային իրավիճակներում լավագույն ելքը կլինի իր գովազդային արշավների օպտիմալացումը. պետք է գովազդել և տեղեկացնել, բայց չափի սահմաններում: «Այս օրերին, բնականաբար, այո, սա խնդրահարույց հարցերից մեկն է: Չմոռանանք նաև, որ շատ լրատվամիջոցների ֆինանսավորման հիմնական աղբյուրը գովազդներն են: Այստեղ կա խնդիր ու կարգավորումների անհրաժեշտություն. բիզնեսի համար իր ապրանքը, ծառայությունները հրամցնելու, գովազդելու ձևը, տեխնիկական ֆորմատները որքանո՞վ են ողջամտության սահմաններում ֆորսմաժորային իրավիճակներում: Այս պարագայում ողջամիտ ելքեր ու օպտիմալ լուծումներ են անհրաժեշտ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Մարգարյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում