«Այսօր պատերազմ է, պետք է միասնական լինել».Գ.Ծառուկյանն ազատության մեջ է
TV«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ է: Դատարանն այսօր բավարարել է նրա փաստաբանների՝ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդությունը: Գագիկ Ծառուկյանն ազատ է արձակվել 100 մլն դրամ գրավի դիմաց: Ինչպես դատարանի, այնպես էլ ԱԱԾ-ի շենքի դիմաց հավաքված են եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչները և բազմաթիվ այլ աջակիցներ, ովքեր Ծառուկյանին դիմավորել են մեծ ոգևորությամբ: Դուրս գալով ԱԱԾ շենքից՝ ԲՀԿ ղեկավարը ողջունել է հավաքվածներին, այնուհետև պատասխանել է լրագրողների հարցերին: Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ անգամ անազատության պայմաններում օգնություն է ուղարկել Արցախ և նույնը շարունակելու է անել նաև առաջիկայում: ԲՀԿ նախագահը նշել է նաև, որ կամավորական ջոկատ է ձևավորելու: