Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Փոխանցում է Риа Новости-ն։
«Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը։ Ռուսական կողմից խորը մտահոգություն է հայտնվել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ավելի ընդգրկման կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Հավելում են նաև, որ Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ շփումների և զինադադարի շուտափույթ ձեռքբերման և ճգնաժամի ապաԷսկալացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին:
Ավելին՝ այստեղ