Սադրանքներից խուսափել. ծննդատուն թիրախավորող ստահակից ամեն ստորություն սպասելի է.«Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես հայտնի է, աշխարհի մի շարք երկրներում շարունակվում են մեր հայրենակիցների ու Արցախին աջակցող այլազգիների բողոքի ակցիաները՝ ձայն հասցնելու տվյալ երկրների իշխանություններին ու միջազգային կազմակերպություններին։ Երեկ Ֆրանսիայում հայերը հերթական բողոքի ակցիան էին իրականացրել՝ ի աջակցություն Արցախի։ Այս անգամ նրանք փակել էին Վալենսի ճանապարհը՝ պահանջելով վերջ դնել Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիային։ Ճանապարհին մի քանի թուրքեր մուրճերով հարվածել են քայլերթին մասնակցող հայերին, ապա սկսել հայհոյել Արցախի ու Հայաստանի դրոշներով ծածկված քաղաքացիներին։
Իրականում սա զարմանալի չէ, քնած մարդուն կացնահարողից, ծննդատուն թիրախավորող թուրքից ամեն ստորություն սպասելի է: Սակայն խնդիրն այստեղ այն է, որ նման միջադեպերի հավանականությունը, մեղմ ասած, փոքր չէ: Փորձագիտական շրջանակներում կարծիքներ են շրջանառվում, որ բախումներ հրահրելու նպատակով նման սադրանքներ ու թրքաձեռագիր տականքություններ կարող են էլի լինել, որը կարող է տարբեր բնակավայրերում սրել վիճակը։ Ուստի, չափազանց կարևոր է նման սադրանքներից հնարավոր բոլոր տարբերակներով խուսափել՝ տեղերում ավելորդ խնդիրներից զերծ մնալու նպատակով: Մեզ հաստատ պետք չեն պրոբլեմներ՝ ո՛չ բարոյական, ո՛չ էլ, առավել ևս, իրավական տեսակետից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում