Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
International newsԿատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Բարսելոնի մշակութային Հայաստան ասոցիացիան, որն իր ֆեյսբուքի էջում տեղադրել է այդ մասին Aqui Bergueda թերթի հրապարակումը:
«Քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնայի Հայկական Մշակութային Միության առաջարկով՝ ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ընդունված բանաձեւը նաեւ դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության, խոսվում է այն մասին, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ է կատարել, մասնավորապես խաղաղ բնակչության դեմ օգտագործելով կասետային ռումբեր, ռմբակոծել ու հրթիռակոծել է քաղաքներ, հուշարջձաններ եկեղեցիներ, ինչպես նաեւ գնդակահարել գերիների: