Մեր ադրբեջանցի ընկերներին խնդրում ենք ուշադիր լինել
International newsՌուսաստանին անհասկանալի է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վարձկանների մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էմոցիոնալ արձագանքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրին:
«Հնարավոր է՝ օգնականն Ադրբեջանի նախագահին ինչ-որ մեկի նյութն է ցույց տվել, կամ ներկայացրել է սեփական մեկնաբանությունը»,-ասել են նախարարությունից:
Աղբյուրը հիշեցրել է Լավրովի ամբողջական խոսքերը. «Մեզ իհարկե անհանգստացնում է Ղարաբաղյան հակամարտության ինտերնացիոնալիզացիան ու Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավումը:
Մենք ոչ մեկ անգամ ենք արտաքին խաղացողներին կոչ արել օգտագործել սեփական հնարավորությունները՝ կանխելու համար վարձկանների տեղափոխությունը, որոնց թիվը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, եղած տեղեկություններով, մոտենում է 2 հազարի:
Այդ թեման մասնավորապես շոշափվել է ՌԴ նախագահի և Թուրքիայի նախագահի միջև զրույցի ժամանակ՝ հոկտեմբերի 27-ին, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ շփումների ժամանակ: Շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ տանել մեր դիրքորոշումը»:
«Ինչպես տեսնում ենք, մեկնաբանության մեջ որևէ հանդիմանանք չկա ոչ Ադրբեջանի, ոչ էլ կողմերից որևէ մեկի հասցեին: Խոսքը վերաբերում է մեր անհանգստությանը՝ կապված Անդրկովկասում գրոհային-վարձկանների հայտնվելու հետ: Ռուսաստանն այդ տարածաշրջանի անմիջական հարևանն է: Սրա հետ կապված խնդրում ենք մեր ադրբեջանցի ընկերներին ուշադիր լինել սկզբնաղբյուրի հետ ծանոթանալուց»,-ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրը:
Աղբյուրը նշել է, որ Մոսկվան միշտ շատ ճիշտ է մոտեցել իր համար մտերիմ երկրների միջև հակամարտության հարցում միջնորդի դերակատարմանը. «Այդ մասին ինքը նախագահ Ալիևը ոչ մեկ անգամ է հայտարարել:
Հաստատում ենք մեր աջակցությունները Ղարաբաղյան հակամարտության խաղաղ, քաղաքական-դիվանագիտական լուծմանը:
Միևնույն ժամանակ համոզված ենք մնում, որ Անդրկովկաս գրոհային-վարձկանների ներթափանցումը սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի կայունությանն ու անվտանգությանը»: