Ոստիկանությունը իր պահպանության տակ կվերցնի Ուկրաինայում Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնական ներկայացուցչությունները
International newsՈւկրաինայի Ազգային ոստիկանությունից հայտնել են, որ ոստիկանությունն իր պահպանության տակ է վերցնում Ուկրաինայում Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնական ներկայացուցչությունները, հայտնում է 112.ua-ն։
«Ոստիկանությունն ամեն ինչ կանի, որ ձերբակալի անձանց, որոնք մասնակից են այդ հանդուգն հանցագործությանը, եւ իր ջանքերն ուղղում է, որ մեր պետության տարածքում միջէթնիկական բախումներ թույլ չտա։ Առաջիկայում Ադրբեջանի եւ Հայաստանի բոլոր պաշտոնական ներկայացուցչությունները վերցվելու են ոստիկանության պահպանության տակ։ Բոլորին, հատկապես սփյուռքի ներկայացուցիչներին, Ուկրաինայի տարածքում գտնվող երկու պետությունների քաղաքացիներին հանդուրժողության եւ միմյանց հանդեպ տոլերանտ վերաբերմունքի կոչ ենք անում»,- ասել է Ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լույս շաբաթ գիշերը անհայտ անձինք կրակել են Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության շենքի վրա։ Տուժածներ չկան։
Ավելին՝ այստեղ