«Մենք ի գիտություն ենք ընդունել ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, շահագրգռված ենք իմանալ ավելին»․ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ
International newsԱմերիկյան վարչակազմը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը, սակայն առայժմ չի մեկնաբանում այդ կապակցությամբ ձեռք բերված նոր պայմանավորվածությունները: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Մենք ի գիտություն ենք ընդունել ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, որը մշակվել է Ռուսաստանի միջնորդությամբ: Եվ մենք շահագրգռված ենք ավելին իմանալ այս նոր պայմանավորվածության կիրառման մանրամասների և պլանների մասին»,- հայտնել է նա։
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնը «վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծում բռնությունները, ցավում է մարդկային զոհերի համար»։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:
Ավելին՝ այստեղ