Ռուսաստանը և Թուրքիան համաձայնեցրել են Ղարաբաղում կրակի դադարեցման կենտրոն ստեղծելու շուրջ
International newsԼեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի տեսակապի բանակցությունների արդյունքում: Այս մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը
«Բանակցությունների արդյունքում հուշագիր է ստորագրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության և բոլոր ռազմական գործողությունների համատեղ կենտրոն ստեղծելու մասին», - հայտնել են ռազմական գերատեսչությունում:
Ինչպես նշել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում, Շոյգուի կարծիքով, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև ռուս խաղաղապահների տեղակայումը հակամարտության գոտում թույլ են տվել դադարեցնել կրակը, դադարեցնել արյունահեղությունը և պայմաններ ստեղծել խաղաղ կյանք վերադառնալու համար:
Կրակի դադարեցման վերահսկողության համատեղ կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում: Նշվում է, որ կենտրոնն իրականացնելու է կողմերի միջև հրադադարի ռեժիմի և այլ գործողությունների ստուգում և ամփոփում, որոնք կխախտեն ձեռք բերված պայմանավորվածությունները: Ինչպես նաև կարձանագրվեն անօդաչու թռչող սարքերի կիրառման միջոցով խախտումները։ Կենտրոնը կդառնա ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների հետ կապված ցանկացած բողոքների, հարցերի կամ խնդիրների քննարկման մարմին:
Ավելին՝ այստեղ