Ողբերգություն է, այսօր Շուշիում նամազ է հնչում
International news
Ողբերգություն է, Շուշիում նամազ է հնչում։ Ես ցեղասպանությունից հետո ավելի սև էջ դժվարանում եմ արձանագրել: Սա հայրենիքի զրկում է: Մեր քաղաքական իշխանությունը մեզ հայրենազրկում պարտադրեց, իսկ դա ցեղասպանության բաղադրիչ է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լիլիթ Գալստյանը։
Գալստյանի խոսքերով, եթե իմքայլականները մի քիչ բարոյականություն ունեն, պետք է գային Ազգային ժողով, լսեին իրենց ժողովրդին, իսկ Նիկոլ Փաշինյանը կապիտուլացիայի մասին հայտարարելուց հետո հետևի դռնից է փախել:
Նա դիմեց նաև Սփյուռքին՝ հիշեցնելով, որ կապիտուլացիայի մասին փաստաթուղթ է ստորագրվել Նիկոլ Փաշինյանի կողմից: Դա այդ թվում արվել է նաև Սփյուռքի թիկունքում:
Գալստյանը նշեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, ճնշումներ են գործադրվոմ, սակայն դրանով իրենց չեն կարող վախեցնել: