Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ
International newsԱդրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ Հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների կատարման գործնական դրույթները, հաղորդում է Կրեմլի կայքը:
«Գոհունակություն է հայտնվել հրադադարի ռեժիմի պահպանման փաստի կապակցությամբ, եւ շփման գծում իրավիճակը բավական հանգիստ է:
Իլհամ Ալիեւի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ Հայտարարության համաձայն Ադրբեջանին վերադարձվող շրջաններում քրիստոնեական եկեղեցիներ ու վանքեր են գտնվում: Այս առումով նա ընդգծել է այդ սրբավայրերի անվտանգության եւ բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարեւորությունը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ հասկանում է խնդիրը եւ ասել է, որ ադրբեջանական կողմը այդպես էլ գործելու է»,- ասվում է հաղորդագրության մեջ: