Ռուսաստանի ԱԻՆ-ն օպերատիվ խումբ է ուղարկել Արցախ
International newsՌուսաստանի ԱԻն օպերատիվ խումբը՝ կազմված 30 մարդուց, մեկնել է Արցախ՝ տեղի բնակչությանն օգնելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը:
Մասնագետները տեղում գնահատելու են իրավիճակը և համակարգելու են քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու աշխատանքները:
Բացի վերոնշյալից, պատրաստվել է 150 մասնագետից կազմված խումբ և 20 միավոր տեխնիկա: Եթե տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն լինի, Ռուսաստանի ԱԻՆ-ը պատրաստ է աէրոմոբիլ հոսպիտալ ուղարկել Արցախ:
Ավելին՝ այստեղ