ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակում է Լեռնային Ղարաբաղում դիտորդական կայանների տեղակայման քարտեզը
International newsՀիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ալիևը, ՀՀ վարչապետ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահը նոյեմբերի 9-ին հայտարարություն են ստորագրել, որով հայտարարել են ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թ. նոյեմբերի 10-ի Մոսկվայի ժամանակով 00:00-ից (Երևանի ժամանակով 01։00):
Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առել իրենց զբաղեցրած դիրքերում: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքով:
Իրականացվում է ռազմագերիների, այլ կալանավորված անձանց և մահացածների մարմինների փոխանակում:
Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը պետք է ապաարգելափակվեն: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի սահմանապահները։
Ավելին՝ այստեղ