Ալիևը հայտարարել է
International news
Բաքուն մտադիր է հայկական կողմից փոխհատուցում պահանջել Քելբաջարի շրջանի փոխանցման ընթացքում անշարժ և այլ գույքին հասցված վնասի համար: Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններ կատարած այցի ժամանակ։ Ջաբրայիլից տեսանյութ է Instagram-ում հրապարակել Մեհրիբան Ալիևան։
«Մենք Ջաբրայիլ քաղաքի կենտրոնում ենք։ Ոչ մի ամբողջական շենք չկա։ Միայն զորամաս են կառուցել, մնացած ենթակառուցվածքները՝ տները, շենքերը, դպրոցները, ամեն ինչ ավերված է»,- ասել Է Ալիևը՝ խոստանալով, որ հայկական կողմը «պատասխանատու կլինի այդ ամենի համար միջազգային դատարաններում»:
«Հրավիրվելու են միջազգային փորձագետներ, հաշվարկվելու է վնասը, մենք պահանջելու ենք փոխհատուցում»,- հայտարարել Է Ադրբեջանի նախագահը՝ առանձին ընդգծելով, որ հայկական կողմը «կպատասխանի այդ թվում Քելբաջարում օրերս այրված տների, դպրոցների և հատված անտառների համար»:
Քելբաջարի շրջանն առաջինն է 3 տարածքներից, որոնք անցնում են Բաքվի վերահսկողության տակ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն։