Աբխազական երկաթգծի բացումը նշանակում է շրջափակում հայտարարել Ադրբեջանին. Մ. Սահակաշվիլի
Blog
Վրաստանի նախկին նախագահ Մ.Սահակաշվիլին այսօր հարցազրույց տալով իր ՍԵՓԱԿԱՆ "Ռուսթավի 2" հեռուստաալիքին, մեղադրել է Վրաստանի գործող իշխանություններին հակաուկրաինական և հակակոյունլույական քաղաքականություն վարելու մեջ... Ըստ Մ.Սահակաշվիլիի, Վրաստանի իշխանությունների կողմից "Աբխազական երկաթգծի" բացումը մեծ հարված կլինի տարածաշրջանում Վրաստանի ԿԱՐԵՎՈՐ գործընկերոջ և ԴԱՇՆԱԿԻՑ՝Ադրբեջանի նկատմամբ..."Վարդերի հեղափոխության" էքսցենտրիկ առաջնորդն այդ երկաթգծի բացումը համարում է Ադրբեջանին շրջափակմում հայտարարելու հետ...Միևնույն ժամանակ Սահակաշվիլին Վրաստանի իշխանություններին ՄԵՂԱԴՐԵԼ է սիրախաղի մեջ մտնելու այն երկրի հետ, ո՛վ ուզում է ջլատել և ՈՉՆՉԱՑՆԵԼ Ուկրաինան, Վրաստանը և Ադրբեջանը... Երևի բոլորիս էլ հայտնի է այդ "ԵՐԿԻՐԸ"... Հիշեցնեմ, որ 2003 թ. "գահընկեց" անելով իր ԿՈՒՌՔ՝Է. Շեվարնաձեին և զավթելով իշխանությունը, Մ.Սահակաշվիլին սկսեց իր հակահայկական քաղաքականությունը՝ Վրաստանը դարձնելով թուրք-ազերիական տանդեմի քաղաքականության ԶՈՀԸ, որտեղ արդեն վրացիներն իրենց զգում են որպես "հյուր" իրենց իսկ Հայրենիքում...Իսկ 2008 թ. նրա կողմից սանձազերծված "5 օրյա" պատերազմը ՌԴ-ի հետ, լիովին բացահայտեց Մ.Սահակաշվիլիի քաղաքական տկարությունը,որին "Արևմուտքը" օգտագործեց և դեն նետեց...2013 թ.զրկվելով իշխանությունից Մ.Սահակաշվիլին արդեն բացեիբաց էր իր սերն ու համակրանքը հայտնում սև և սպիտակ ոչխարների հանդեպ...
Հ.Գ.Վրաստանում տարածված է կարծիք, որ Մ.Սահակաշվիլին ազգությամբ ՀԱՅ է և բերում են բազմաթիվ ապացույցներ... Չնայած նրան, որ Սահակաշվիլին դա ՀԵՐՔՈՒՄ է.. Շատ ափսոսում եմ, եթե այդ լուրերը համապատասխանեն իրականությանը... Չէի ուզենա, որ այս "ՓՈՂԿԱՊ ՈՒՏՈՂԸ" լիներ իմ հայրենակիցը,ով ազերիների կողմից ստանալով "30 արծաթ"՝ նախաձեռնեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կաուցումը (ի ՎՆԱՍ ՀՀ-ի), իսկ իշխանությունից զրկվելուց հետո անընդհատ ԲՈՂՈՔՈՒՄ է դրա գործարկման ուշացումից և դրանում միշտ մեղադրում իր հակառակորդներին՝ովքեր եկան Վրաստանում իշխանության... Մ.Սահակաշվիլիի այսօրվա պոռթկունը ևս այդ "օպերայից" է...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը