Ես չեմ կարող հանգիստ լինել, երբ դավաճանը հանգիստ նստած է իր աթոռին. զոհված սպայի մայրը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)
SocietyԵս այստեղ արդեն եղել եմ, ու բնավ մտադրություն չունեի նորից վերապրել այն, ինչ վերապրել եմ, բայց երեկվա ԱԺ նիստում, առանց ամաչելու շահարկել են մոր անունը, շահարկել են որդի կորցրած մորը, որ, իբր, ինչ-որ մեկի թելադրանքով ես եկել եմ այստեղ ու ելույթ եմ ունեցել, «պատվերով համերգ» եմ տվել, հասկանու՞մ եք: Այս մասին Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց զոհված կապիտան Մկրտիչ Օհանյանի մայրը՝ Անահիտ Օհանյանը:
«Սա «պատվերով համերգ» չէ, սա իմ հոգու կոչն է եղել բոլորիդ: Ես «պատվերով համերգ» տվող չեմ. եթե 17 չէ, 27, 47, 67 կուսակցություն և անհատներ էլ լինեին, եթե ցանկություն չունենայի, այստեղ չէի լինի: Ամեն մարդ իր վիշտը յուրովի է արտահայտում: Ես չեմ կարող հանգիստ նստել, երբ դավաճանը հանգիստ նստած է իր աթոռին: Որևէ մեկը բարոյական իրավունք չունի շահարկելու որևէ մոր անուն: Իմ վիշտն ինձ բավական է»,-ասաց նա:
Զոհվածի մայրը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նշեց, թե վերջինս լրտեսներ է ուղարկել իր աշխատավայր՝ տեսնելու, թե ինչ անցուդարձ է կատարում: «Ես բուժքույր եմ. ձեզ թվում է՝ բանուգործ չունե՞մ. այդ դուք բանուգործ չունեք ձեր ԱԺ-ում նստած: Ձեզ թվում էր՝ քաղաքական խաղեր եմ տալիս. դա ձեր մասնագիտությունն է, իմը չէ:
Խնդրում եմ, նման էժանագին քայլեր մի արեք: Ես վախենալու ոչինչ չունեմ: Իմ ամենաթանկը տվել եմ, իմ միսն ուարյունը ես նվիրել եմ քեզ, Նիկոլ, ոչ թե հայրենիքին: 18 տարի ծառայած սպային տվել եմ քեզ, որ դու մատաղ անես: Հիմա բեր իմ երեխայի մարմինը»,-հայտարարեց նա:
Ավելին՝ այստեղ