Հողերը հանձնած, շուրջ 5000 երեխաների հողը դրած, երկիրը տնտեսական կոլապսի տարած վարչապետը պետք է հրաժարական տա. քաղաքացի (տեսանյութ)
TVԴավաճանած, հողերը հանձնած, 5000 երեխաներին հողը դրած, երկիրը տնտեսական կոլապսի տարած վարչապետը պետք է հրաժարական տա: Այս մասին Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը:
«Նա խաբեց բոլորին, թքեց մարդկանց հոգիների մեջ: Նա դավաճան է և երկիրը տվող: Մինչ այսօր միջազգային ոչ մի հարթակում չի հնչել հայ փախստականների, գերիներին անմարդկային կտտանքների ենթարկելու հարցը: Այս ապիկար իշխանությունը պետք է հեռանա»,-ասաց նա՝ նշելով, թե շատ բան կարող է փոխվել, եթե կարողանանք ճիշտ քայլեր իրականացնել:
«Առաջին հերթին վարչապետը պետք է հրաժարական տա: Հաջորդիվ՝ պետք է շատ արագ մոբիլիզացնենք մեր ուժերը՝ մշակութային գործիչներին, ռազմական գործիչներին, տեխնիկական մասնագետներին: Թուրքական բանակը արդեն Նախիջևանում է»,-նշեց քաղաքացին:
Ավելին՝ այստեղ