Տարեկան 200մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան. ՀՀ էկոնոմիկայի նախարար
EconomicsՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հրաշալի բիզնես հնարավորություններ
Գործընկերներ, գիտեք, որ հունվարի 1ից վեց ամսով արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների շատ լայն տեսականու ներմուծումը` առնվազն վեց ամսով։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են. hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղներ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան և այլն)՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար, նավթ և նավթամթերք՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն ԱՄՆ դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն ԱՄՆ դոլար։ Ես իհարկե չեմ խրախուսում ցիտրուս աճեցնել, բայց ընդհանուր առմամբ տարեկան 200մլն դոլարի ազատված շուկայում "ձուկ բռնելու" լավ հնարավորություններ կան։
Ապրանքների մանրամասն ցանկը կարող եք գտնել հեռևյալ հղումով`
թիմը պատրաստ է տրամադրել ավելի մանրամասն տեղեկատվություն` օգնելու լրացնել այս բացը հայկական կամ բարեկամական ծագման ապրանքներով և... փող աշխատել:
Շնորհակալ կլինեմ այս գրառումով կիսվելու համար, ավելի շատ մարդկանց այս տեղեկությունը հասցնելու համար»։