Պատգամավորը գնդակահարել է նախկին կնոջը և նրա նոր ամուսնուն
International newsԱլթայի Հանրապետությունում Սոուզգինսկի գյուղական խորհրդի պատգամավորը գնդակահարել է իր նախկին կնոջը և նրա նոր ամուսնուն: Այս մասին «Ինտերֆաքս» -ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:
Նշվում է, որ կրկնակի սպանությունը տեղի է ունեցել Սոուզգա գյուղում դեկտեմբերի 5-ի գիշերը:
Նախնական տվյալների համաձայն՝ տղամարդ գնացել է իր նախկին կնոջ տուն և որսորդական հրացանով առնվազն 10 անգամ կրակել է նախկին կնոջ ու նրա զուգընկերոջ վրա: Նրանք տեղում մահացել են: Դրանից հետո պատգամավորը փորձել է ինքնասպան լինել: Ներկայումս նա հոսպիտալացվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հարուցվել է քրեական գործ։