Գիտնականները նշել են մեքենայում կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցը
TVԱՄՆ-ի Բրաունի համալսարանի գիտնականները հայտնել են միջոց, որի օգնությամբ ավտոմեքենայում կարելի է պաշտպանվել COVID-19-ով վարակվելուց: Այս մասին հաղորդվել է «Science Advances» թերթում հրապարակված հոդվածում:
Հետազոտողները համակարգչով մեքենայի ներսում բաց և փակ լուսամուտների տարբեր համակցություններով մոդելավորել են օդային հոսքերը: Միևնույն ժամանակ, ուղևորը նստել է ետնամասում՝ վարորդի հակառակ կողմում: Պարզվել է, որ որքան շատ են բաց պատուհանները, այնքան ավելի ցածր է օդով վարորդի և ուղևորի միջև փոխանցվող մասնիկների կոնցենտրացիան: Միևնույն ժամանակ, փակ լուսամուտների պայմաններում աշխատող օդափոխության համակարգը ոչ մի ազդեցություն չի թողել վարակման ռիսկի վրա:
Բացի այդ, ուղևորի կողքի բաց լուսամուտը չի նվազեցնում ուղևորի վարակման ռիսկը, քանի որ այդ դեպքում օդի հոսքն անցնում է ավտոմեքենայով և դուրս գալիս նրա կողքի լուսամուտից: Ճնշման տարբերության պատճառով օդն ամենից հաճախ ետևի լուսամուտից մտնելով դուրս է գալիս առջևի լուսամուտով: Ուստի, այն դեպքում, երբ առջևի և ետևի հակադիր կողմերի լուսամուտները բաց են լինում, ապա վարորդը վարակման փոքր-ինչ ավելի մեծ ռիսկի է ենթարկվում, քան ուղևորը:
Գիտնականները շեշտել են, որ նույնիսկ բոլոր լուսամուտների բաց լինելը չվարակվելու երաշխիք չէ: COVID-19-ի փոխանցման ռիսկի նվազեցման լավագույն միջոցը ինչպես վարորդների, այնպես էլ ուղևորների համար դիմակներ կրելն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը