Երկրի վրա ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել
International news2020 թվականի նոյեմբերը դիտարկումների ողջ պատմության ընթացքում Եվրոպայում ամենատաքն է եղել: Այսպիսի եզրակացության են եկել «Copernicus» (C3S) կլիմայի փոփոխման ծառայության մասնագետները, ովքեր Երկրի օդի և մակերևույթի ջերմաստիճանի վերլուծություն են կատարել: Ջերմաստիճանային նոր ռեկորդի մասին հաղորդվել է Phys.org-ում:
Անցած նոյեմբերը 0,8 աստիճան ցելսիուսով ավելի տաք է եղել, քան 1981-2010 թթ. միջին ջերմաստիճանը, ինչպես նաև 0,1 աստիճանով գերազանցել է նախորդ ռեկորդը: Եվրոպայի համար աշունը 1,9 աստիճանով ավելի տաք էր միջինից և 0,4 աստիճանով ավելի տաք էր 2006 թվականի աշունից, որը համարվել էր ամենատաքը:
Գիտնականների համաձայն՝ գրանցված տվյալները համապատասխանում են երկարաժամկետ տաքացման միտմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը