Ռազմաօդային ուժերի ավիատեխնիկայի թվով Ռուսաստանը երկրների վարկանշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը
TVԲրիտանական «Flight International» թերթը հրապարակել է աշխարհի ռազմաօդային ուժերի քանակի ամենամյա հետազոտությունը, որի համաձայն՝ Ռուսաստանը զբաղեցրել է վարկանշային աղյուսակի երկրորդ տեղը:
Հետազոտության համաձայն՝ երկիրն ունի 4143 միավոր ավիատեխնիկա, ինչը կազմում է համաշխարհային ռազմական ավիացիայի ընդհանուր թվի 8 տոկոսը: Միևնույն ժամանակ, պարզվել է, որ ռուսական ռազմական ավիատեխնիկայի կազմում կա 1531 ինքնաթիռ: Շեշտվել է, որ ռուսական ավիացիան ստացել է երկու առաջին քաղաքացիական Մի-38 ուղղաթիռ:
Ըստ վարկանիշային աղյուսակի՝ ռուսական Սու-27 կործանիչն ամբողջ աշխարհի ռազմական ինքնաթիռների շարքում երկրորդ տեղն է զբաղեցնում:
Ռազմական ավիատեխնիկայի քանակով առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ն՝ 13232 միավոր տեխնիկայով: Առաջատարների եռյակը փակել է Չինաստանը՝ 3260 միավոր ավիացիայով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը